«Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական սպիտակ պատ է կառուցել ակումբի մարզումային կենտրոնում

«Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական սպիտակ պատ է կառուցել ակումբի մարզումային կենտրոնում՝ թիմի մարզումները զննելու և ֆուտբոլիստներին տարերքներից պաշտպանելու համար, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ցանկապատի կառուցումն ակումբին արժեցել է 200 հազար ֆունտ ստերլինգ։ Պատը կառուցվել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի խնդրանքով։

Նշվում է, որ կառույցի արժեքը կրճատման ֆոնին տարակուսանք է առաջացրել ակումբի աշխատակիցների մոտ, ինչից հետո աշխատանքից ազատվել է 250 մարդ։

Յոթ տուրի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։