Մադրիդի «Ռեալը» սկսել է նախապատրաստվել «Ոսկե գնդակի» արարողությանը, հայտնում է Relevo-ն։
Ակումբում վստահ են, որ գլխավոր մրցանակը բաժին կհասնի բրազիլացի հարձակվող Վինիսիուսին։ Այս պահին նրան` արարողությանը ուղեկցելու ծրագիրն է մշակվում, պատրաստվում է պատվիրակություն։
Վինիսիուսի ակնկալվող հաղթանակը գնահատվում է որպես «Ռեալի» համար կարևոր արժեք, քանի որ ֆուտբոլիստի զարգացումը տեղի է ունեցել մադրիդյան ակումբում։
Նշվում է նաև, որ հարձակվողը, չնայած Ջուդ Բելինգհեմի և Կիլիան Մբապեի ժամանելուն, շարունակում է պահպանել առաջատարի դիրքը հանդերձարանում և համարվում է թիմի գլխավոր դեմքը։