Լուկաս Պակետան կարող է ցմահ որակազրկվել

«Վեսթ Հեմի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Պակետան կարող է ցմահ որակազրկվել իր և իր ընկերների խաղադրույքների պատճառով, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացուն մեղադրում են առնվազն չորս դեղին քարտ կանխամտածված ստանալու մեջ՝ խաղադրույքների շուկայի վրա ազդելու համար։

Հաղորդվում է, որ Բրազիլիայում մոտ 60 մարդ խաղադրույքներ է կատարել 7-ից մինչև 400 ֆունտ ստերլինգ տատանումների վրա՝ համապատասխան խաղերում խաղացողի դեղին քարտ ստանալու վրա՝ ընդհանուր 100,000 ֆունտ ստերլինգ հաղթանակով:

Նշվում է, որ Պակետան հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները եւ ավելի վաղ հայտարարել է, որ պայքարելու է իր անունը մաքրելու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը այս գործով դատարան կգնա 2025 թվականի մարտին։ Պակետային Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է առաջադրել խաղադաշտում դիտավորյալ ապօրինի վարքագծի չորս կետով: