Լամին Յամալը խոսել է Անդրես Ինյեստայի մասին

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը պատմել է, թե ինչ է հիշում կատալոնական ակումբի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստայի կարիերայից։

«Անկեղծ ասած, ես ոչինչ չեմ հիշում 2010 թվականի աշխարհի առաջնության մասին, քանի որ երեխա էի, բայց հիշում եմ, որ «Կամպ Նոու»-ում էի և դիտում էի Ինյեստայի խաղը Մեսսիի և Նեյմարի հետ: Անդրեսի հետ ամեն ինչ շատ պարզ էր թվում։ Ֆուտբոլը կկարոտի նման խաղացողի», – Յամալի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։