«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը մեկնաբանել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղը։
«Ինչպես էլ փոխանցում կատարես Լևանդովսկուն, նա միշտ գոլ կխփի։ Մենք շատ ուրախ ենք նրա համար։ Հուսով եմ, որ նա կդառնա լավագույն ռմբարկու»,- Յամալի խոսքերն է մեջբերում RNE-ն։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում 36-ամյա Լևանդովսկին մասնակցել է 9 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Լևանդովսկու պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։