Յուրգեն Կլոպը նոր աշխատանք ունի

Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կդառնա Red Bull-ի համաշխարհային ֆուտբոլային գործառնությունների նոր ղեկավարը։ Այս մասին հայտնել է հայտնի ինսայդեր Քրիստիան Ֆալկը X սոցիալական ցանցում։

Աղբյուրի համաձայն՝ Կլոպը պաշտոնը կզբաղեցնի 2025 թվականի հունվարի 1-ից։

Հիշեցնենք, որ Յուրգենը լքել է «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանի ավարտից հետո։ Ինչպես խոստովանել էր գերմանացի մասնագետը, ընթացքի տարում նա նախատեսել է դադար վերցնել ցանկացած ֆուտբոլային գործունեությունից։