Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել «Ռեալի» ֆուտբոլիստին

«Ֆեներբախչեն» դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու տարբերակները։

Ինչպես հայտնում է AS-ը, «Ֆեներբախչեն» մտածում է կիսապաշտպան Արդա Գյուլերին վարձակալելու տարբերակի մասին։

Նշվում է, որ «Ռեալը» հունվարին կարող է մտածել Գյուլերի վարձավճարով հեռանալու մասին, որպեսզի ֆուտբոլիստը կանոնավոր խաղաժամանակ ստանա։

Այս պահին կիսապաշտպանը «Ռեալի» կազմում այնքան էլ հաճախ չի հայտնվում խաղադաշտում։ Նշենք, որ 2023 թվականի ամռանը Արդա Գյուլերը «Ֆեներբախչեից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։