Իտալական անվանի ակումբը հաղթահարեց ճգնաժամը

Մինչ որոշ ակումբներ նոր ռեկորդներ են սահմանում աճող պարտքերի և կորուստների առումով, «Լացիոն» հաղթահարեց ճգնաժամը՝ գրանցելով ավելի քան 38 միլիոն եվրո շահույթ, որը լավագույնն է ակումբի պատմության մեջ:

Թիմերը կհայտարարեն իրենց կարգավիճակը ֆինանսական տարվա վերջում: «Լացիոն» 38,5 միլիոն եվրոյի շահույթ է ստացել ֆուտբոլիստների վաճառքից, ծախսերը կրճատելուց և Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությանը մասնակցելուց հետո:

Սա ամենատպավորիչ ֆինանսական տարին է բյանկոչելեստիների պատմության մեջ՝ գերազանցելով 2017/18 մրցաշրջանի համար սահմանված 37 միլիոն եվրոյի ցուցանիշը: