Իբրահիմա Կոնատե. «Ես կարծում եմ, որ մենք բոլորս կհամախմբվենք»,

«Լիվերպուլի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Իբրահիմա Կոնատեն դժգոհություն է հայտնել, այն փաստից, որ ֆուտբոլիստներին չեն ընդառաջում հանդիպումների քանակի պատճառով առաջացած խնդրում,

«Այս թեման չպետք է անտեսվի։ «Լիվերփուլը» չի խոսում այս մասին, բայց ես լսել եմ, որ որոշ ակումբներ նախընտրում են խաղացողներին տանը պահել միջազգային ընդմիջման ժամանակ: Ֆուտբոլիստները ակումբի աշխատակիցներ են, չնայած նրան, որ ազգային հավաքականները նույնպես կարևոր են։

Մենք պետք է պահպանենք մարզավիճակը ողջ մրցաշրջանում, բայց դա բավականին դժվար է: Եթե այսպես շարունակվի, իհարկե, խաղացողները կարող են ըմբոստանալ։ Եվ ես կարծում եմ, որ մենք բոլորս կհամախմբվենք», – Կոնատեի խոսքը մեջբերում է բրիտանական Liverpool Echo պարբերականը։