«Ֆերենցվարոշի» դարպասապահ Դենես Դիբուսը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի նոր ձևաչափը

Հունգարական «Ֆերենցվարոշի» դարպասապահ Դենես Դիբուսը մեկնաբանել է Եվրոպա լիգայի նոր ձևաչափը.

«Հիանալի կլինի խաղալ ութ տարբեր թիմերի հետ՝ տարբեր խաղաոճով: Մենք անհամբեր սպասում ենք այլ մրցակիցների հետ հանդիպմանը: Կտեսնենք, թե ինչպես կանցնի ամեն ինչ, բայց ամեն դեպքում մենք պետք է հաղթենք հանդիպումներում», – Դիբուսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ թարմացված կանոնների համաձայն մրցաշարում խմբերի բաժանում չկա։ Եվրոպա Լիգայի նախորդ խմբային փուլը փոխարինվեց ընդհանուր փուլով, որի մասնակիցների թիվը 32-ից հասցվեց 36-ի։

Յուրաքանչյուր թիմ կանցկացնի ութ հանդիպում տարբեր մրցակիցների հետ: Ութ ուժեղագույն թիմերը անմիջապես դուրս կգան մրցաշարի 1/8 եզրափակիչ: