Դե լա Ֆուենտեն մեկնաբանել է հնարավոր գործադուլը

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է խաղերի զբաղվածության պատճառով ֆուտբոլիստների հնարավոր գործադուլի մասին։ Նախկինում որոշ ֆուտբոլիստներ նշել էին, որ կարող են գործադուլ անել, եթե պաշտոնյաները չլսեն իրենց կարծիքը մեկ մրցաշրջանում խաղերի քանակի վերաբերյալ։

«Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Այո, հանդիպումները շատ են, և սա առանցքային գործոն է այն իրավիճակում, երբ ֆուտբոլիստները գնալով ավելի շատ են վնասվածքներ ստանում: Երբ կազմվում է մրցաշրջանի օրացույցը, դուք պետք է դա քննարկեք բոլոր կողմերի հետ՝ ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի, ակումբների, խաղացողների հետ:

Սա միակ հնարավոր տարբերակն է, եթե ցանկանում ենք համաձայնության գալ»,- դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է իսպանական Marca առցանց հրատարակությունը։