Օրելիեն Չուամենի. «Սա հպարտություն է և մեծ պատասխանատվություն»

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին խոստովանել է, որ առաջիկա հանդիպումներին ազգային թիմին գլխավորելու է ավագի թևկապով։

«Սա հպարտություն է և մեծ պատասխանատվություն։ Մենք խոսեցինք մարզչի հետ, նա ինձ ասաց իր որոշման մասին։ Ես շատ երջանիկ եմ»,- Չուամենիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆրանսիայի հավաքականի կազմում 24-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 36 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։