Հայաստանի Մ-17 հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլում

Հայաստանի Մ-17 հավաքականը հոկտեմբերի 9-ին Սլովենիայում անցկացրել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ-17 առաջնության առաջին ռաունդի մինի-մրցաշարի առաջին հանդիպումը։ Մ-17 հավաքականը Սլովենիայի Պտույ քաղաքի «Մեստնի» մարզադաշտում հանդիպել է Լեհաստանի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 8:0 հաշվով՝ Լեհաստանի հաղթանակով։

Լեհաստան Մ-17 – Հայաստան Մ-17` 8:0 (6:0)
Սլովենիա, Պտույ, «Մեստնի» մարզադաշտ

Մրցավար՝ Ռոման Ժիտարի (Մոլդովա)
Գոլերը՝ Կարմելիտա 11′, 41′, Սինյավսկի 18′, 30′, 37′, Ֆալկևիչ 39′, Սկորբ 70′, Դելիկատ 85′

Լեհաստան

1. Յակուբ Զելինսկի, 6. Յակուբ Ֆալկևիչ, 5. Մատեուշ Ցեգլինսկի, 10. Սամի Դուդեկ (ա) (7. Կարոլ Դելիկատ, 61), 25. Մատեուշ Լաուրին, 20. Ֆիլիպ Կարմելիտա, 17. Բարտոշ Շիվալա, (23. Կրիստյան Ռոստեկ, 46′) 13. Պատրիկ Պրայսնար, 16. Պասկալ Մոզի, (11. Անտոնի Բուրկևիչ, 46′) 21. Տիմոտեուշ Գմուր, (14. Միկոլայ Չերնյատովիչ, 71′) 19 Օլիվեր Սինյավսկի (9. Ֆիլիպ Սկորբ, 46′)Փոխարինողներ՝ 12. Հուբերտ Չարուզի, 3. Գրացյան Չապնևսկի, 4. Մարսել Շլուսար, 15. Ֆրանցիշեկ Ժեշուտեկ,

Գլխավոր մարզիչ՝ Դարիուշ Գեսիոր

Հայաստան

1. Արթուր Պետրոսյան, 3. Էդգար Պողոսյան, 15. Շանթ Բեյբության, 5. Դավիթ Դոխոյան, (13. Արթուր Մովսեսյան, 46′) 4. Հայկ Ղուկասյան, 8. Մարտին Շահգելդյան, 16. Ավետ Կասպարով, (20. Հայկ Հովսեփյան, 46′) 10. Դավիթ Բատոյան, (ա) 23. Մայքլ Ասիրյան, 11. Սարգիս Գասպարյան, (18. Հարություն Մովսիսյան, 77′) 9. Դավիթ Սիմոնյան (6. Հայկազ Եղիազարյան, 90’+1)

Փոխարինողներ՝ 12. Նուբար Գիշյան, 14.  Աշոտ Ոսկանյան, 17. Գագիկ Ասատրյան, 19. Հայկ Ստեփանյան,

Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Մովսիսյան