Անդրես Ինյեստան խոսել է թոշակի անցնելուց հետո իր ծրագրերի մասին

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է թոշակի անցնելուց հետո իր ծրագրերի մասին։

«Ես չեմ կարող շատ հեռու լինել ֆուտբոլից, դա եղել է իմ կյանքն ու այդպես էլ կմնա։ Մենք աշխատում ենք տարբեր նախագծերի վրա։ Ես մոտիվացիա ունեմ շարունակելու մարզվել ֆուտբոլից դուրս, բայց նույն կերպ պետք է սովորեմ, մասնակցեմ մեր ակումբների և ակադեմիաների նախագծերին։

Սա այն ժառանգությունն է, որը ես ուզում եմ պահպանել: Կսկսեմ մարզչական դասընթացներից ու այդպիսով կպատրաստվեմ կյանքի հաջորդ փուլին»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Անդրես Ինյեստան «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 1996-2018 թվականներին: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մեծահասակների հավաքականի կազմում մասնակցել է 674 հանդիպման, որոնցում դարձել է 57 գոլի և 136 գոլային փոխանցման հեղինակ: