Վիրջիլ վան Դեյկը խոսել է «Լիվերպուլի» հաջող մեկնարկի մասին

«Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է Արնե Սլոտի  հաջող մեկնարկի մասին։ Մերսիսայդցիները Պրեմիեր լիգայի առաջին յոթ հանդիպումներից ունեն 17 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

«Կարծում եմ՝ բոլոր թիմերն էլ որոշակի ակնկալիքներ ունեն։ Անկախ նրանից, թե արտաքին աշխարհն ինչ է մտածում մեր մասին, մեզ չի հետաքրքրում: Մենք ցանկանում ենք կատարելագործվել, ցանկանում ենք մարտահրավեր առաջարկել, ցանկանում ենք պայքարել մինչև վերջինը և հաղթել, լինել հաջողակ։ Դա այն է, ինչի վրա մենք կենտրոնանում ենք: Մենք մինչ այժմ շատ միավորներ ենք վաստակել, բայց ցանկանում ենք էլ ավելին վաստակել։ Մենք գիտենք, թե որքան դժվար կլինի խաղացանկը միջազգային ընդմիջումից հետո, բայց ինչո՞ւ չվայելել այն», – Վան Դեյկի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: