Թոմաս Տուխելը կարող է գլխավորել անգլիական գրանդը

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը կարող է փոխարինել Էրիկ տեն Հագին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներին դուր է գալիս այն, որ Տուխելը ազատ է այլ ակումբների հետ որևէ պարտավորություններից և կարող է գլխավորել թիմը՝ առանց տուգանք վճարելու։

Գերմանացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Մյունխենի «Բավարիան», որը նա գլխավորել է 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի հունիսը։