Հայաստանի ազգային հավաքականի առանցքային ֆուտբոլիստը կարող է դուրս մնալ հավաքականի հայտացուցակից

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Հայաստանի ազգային հավաքականի՝ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպումը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։

Ըստ աղբյուրի՝ 24-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը Հյուսիսային Մակեդոնիայի հետ Ազգերի Լիգայի խաղին, որը կայանալու է հոկտեմբերի 13-ին, ևս հարցականի տակ է։

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է երեք միավոր և C լիգայի 4-րդ քառյակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջատար Հյուսիսային Մակեդոնիային զիջելով մեկ միավոր։