Հայտնի է Մադրիդի «Ռեալի»` սեպտեմբերի ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվեց «Լոս Բլանկոսի» սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող։

25-ամյա ֆուտբոլիստը ամսվա ընթացքում բոլոր մրցաշարերում մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆրանսիացի հարձակվողը Մադրիդի «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստի կոչման համար անցկացվող քվեարկության ժամանակ առաջ է անցել եզրային հարձակվողներ Վինիսիուս Ժունիորից և Ռոդրիգո Գոյեսից, ինչպես նաև պաշտպաններ Դանի Կարվախալից և Էդեր Միլիտաոյից: