Դիդիե Դեշամ. «Լույսը կրկին վառվում է Պոլ Պոգբայի համար»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն արձագանքել է Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետի կրճատմանը։

«Լույսը կրկին վառվում է Պոլ Պոգբայի համար։ Նա որոշ հանգրվաններ ունի անցնելու, բայց սա հիանալի նորություն է: Նա կկարողանա կրկին խաղալ մարտին։ Այս ընթացքում բավականին հաճախ էի խոսում նրա հետ հեռախոսով, ինչը նրա համար շատ դժվար էր։

Սա դեռ պատժամիջոց է, բայց ոչ խիստ։ Այժմ Պոգբան գիտի, որ 2025 թվականի մարտին նա կրկին կկարողանա խաղալ», – Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։