«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն դատական հայց է ներկայացրել կատալոնական ակումբի դեմ

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն դատական հայց է ներկայացրել կատալոնական ակումբի դեմ՝ 3 միլիոն եվրո աշխատավարձ չվճարելու համար, հայտնում է AS-ը։

Արգենտինացի ֆուտբոլիստը միացել էր կատալոնական ակումբին 2021 թվականի ամռանը, սակայն այդ տարվա դեկտեմբերին ստիպված էր ավարտել կարիերան սրտի հիվանդության պատճառով՝ չավարտելով «Բարսելոնայի» հետ պայմանագիրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը Ագուերոյին տեղեկացրել է, որ ապահովագրության ներքո նրան վճարելու են պայմանագրի առաջին տարվա աշխատավարձը։ Սակայն ապահովագրական ընկերությունը հրաժարվել է ֆուտբոլիստին վճարել՝ պատճառաբանելով, որ նա մանկուց սրտի հետ կապված խնդիրներ ունի։

Այժմ Ագուերոն կարծում է, որ «Բարսելոնան» պետք է վճարի խոստացված 3 միլիոն եվրոն:

Ագուերոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է հինգ հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։