Ուեյն Ռունի. «Վստահ եմ, որ նա ֆանտաստիկ մարզիչ է»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է թիմի մարզիչ Էրիկ տեն Հագի մասին.

«Վստահ եմ, որ Էրիկ Տեն Հագը ֆանտաստիկ մարզիչ է։ Նա նվաճել է գավաթներ, այնտեղ, որտեղ որ աշխատել է, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդում»: Այո, նա անցնում է բարդ ճանապարհով, և ես կարծում եմ, որ նա ևս հասկանում է սա: Բայց ես հույս ունեմ, որ նա կկարողանա փոխել ամեն ինչ, քանի որ շատ հաճախ մարզիչներին հեռացնելուց հետո հետո ակումբը ստպված է լինում վերակառուցվել այլ մարզչի գլխավորությամբ», – Ռունիի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ Տեն Հագը գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2022 թվականի ամռանը և այս ընթացքում հոլանդացի մասնագետը նվաճել է երկու գավաթ։

Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը` յոթ խաղից հետո վաստակելով ութ միավոր։