Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Լիվերպուլի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ Տրենտի դեպքում «Ռեալը» մտադիր է վարել նույն ռազմավարությունը, ինչ «Բավարիայից» Ալֆոնսո Դեյվիսի դեպքում, այն է՝ սպասել մինչև հունվար, որպեսզի բանակցություններ սկսի ֆուտբոլիստի հետ և առաջարկ կատարի՝ առանց որևէ կանոն խախտելու։

Աղբյուրը նշում է նաև, որ Ալեքսանդր-Առնոլդը, չի ցանկանում որոշում կայացնել «Լիվերպուլի» հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման վերաբերյալ։ Այս հարցում դեր կարող են ունենալ Առնե Սլոտի գլխավորած թիմի առաջիկա արդյունքները։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր աջ պաշտպան Դանի Կարվախալը լուրջ վնասվածք է ստացել եւ իսպանացու համար մրցաշրջանն ավարտված է։

Այս մրցաշրջանում 26-ամյա Տրենտը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 7 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։