«Մանչեսթեր Սիթիի» առանցքային ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Ֆրանսիա

«ՊՍԺ-ն» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոն Մորաեսով, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների ղեկավարությունը հաջորդ ամառ կարող է պայմանագիր կնքել 31-ամյա բրազիլացու հետ, իսկ հետո վաճառել Ջանլուիջի Դոննարումային։

Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից։ 2024/25 մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է 9 հանդիպման, բաց թողել 9 գոլ և 2 անգամ անառիկ պահել դարպասը։