Պեպ Գվարդիոլան կարող է հավաքական գլխավորել

Իսպանացի մարզիչ Պեպ Գվարդիոլան այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել մեկ այլ թիմ։ Նա այժմ զբաղեցնում է։

Todofichajes պարբերականի հայտնած տեղեկությունների համաձայն՝ աստղային մարզչի ծառայություններով հետաքրքրված է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Գվարդիոլան կարող է դառնալ «Երեք առյուծների» հաջորդ գլխավոր մարզիչը.

Գարեթ Սաութգեյթի հեռանալուց հետո Լի Կարսլին ստանձնում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ժամանակավոր պաշտոնակատարի դերը։

Գվարդիոլան «Սիթիի» մարզիչն է 2016 թվականի ամառվանից։ Կողմերի միջեւ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի։