«Միլանի» պաշտպանը որակազրկվել է երկու խաղով

Իտալական «Միլանի» պաշտպան փոխչեմպիոն Թեո Էրնանդեսը որակազրկվել է երկու խաղով, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։

27-ամյա ֆրանսիացու որակակզրկման պատճառը Իտալիայի առաջնության 7-րդ տուրի «Ֆիորենտինայի» հետ հանդիպման վերջնամասում նրա ոչ սպորտային պահվածքն է։ Արձանագրության համաձայն՝ Էրնանդեսը խաղի վերջում հանդես է եկել «ծայրահեղ անհարգալից քննադատությամբ» մրցավարի հասցեին։

Այսպիսով, Էրնանդեսը ստիպված կլինի բաց թողնել «Միլանի» առաջիկա հանդիպումները «Ուդինեզեի» և «Բոլոնիայի» դեմ։