Հարի Մագուայրը հայտնել է, թե որքան ժամանակ դուրս չի գա խաղադաշտ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը մի քանի շաբաթ կբացակայի հայտացուցակից Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ինքը՝ ֆուտբոլիստը։

Ընդմիջմանը Մագուայրը փոխարինվեց ազդրի մկանի վնասվածքով:

«Հիասթափված եմ, որ այս վնասվածք ստացա: Ես շարքից դուրս կմնամ մի քանի շաբաթով, բայց կվերադառնամ ավելի ուժեղ», – գրել է Մագուայրը։