Յոզուա Կիմիխը անդրադարձել է Թոմաս Մյուլերի հասցեին հնչած քննադատություններին

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը պատասխանել է Թոմաս Մյուլերի հասցեին հնչած քննադատությանը՝ «Այնտրախտի» հետ խաղի վերջին րոպեներին գնդակը կորցնելու համար, ինչի արդյունքում մյունխենյան ակումբը ոչ-ոքի խաղաց առաջնության 6-րդ տուրում։

«Միշտ կարևոր է, որ մենք բաց և անկեղծ շփվենք միմյանց հետ, և Թոմասը այդպես է: Սա այն դեպքը չէ, երբ գնդակի կորուստը հանգեցրեց անմիջական գոլի: Բայց ընդհանրապես ֆուտբոլային դաշտում միշտ էլ կարելի է տարբեր որոշումներ կայացնել։ Միշտ կարևոր է ճշգրիտ որոշումներ կայացնել: Երբեմն դու լավ որոշումներ ես կայացնում, երբեմն էլ՝ վատ», – Կիմիխի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։

Հիշեցնենք, որ «Բավարիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է և վաստակած14 միավորի շնորհիվ առաջին հորիզոնականը կիսում է «Ռեդբուլ Լայպցիգի» հետ։