Նիկոլաս Ջեքսոնը չի պատժվի ոչ ֆուտբոլային պահվածքի համար

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը չի պատժվի Անգլիայի առաջնության 7-րդ տուրի խաղի ընթացքում «Նոթինգհեմ Ֆորեսթի» պաշտպան Մորատոյի դեմքին ափով հարվածելու համար։ Այս մասին հայտնում է Goal-ը։

Հիշեցնենք, որ «Չելսիի» և «Նոթինգհեմ Ֆորեսթի» խաղացողների միջև հանդիպման ժամանակ ծեծկռտուք էր սկսվել այն բանից հետո, երբ հյուրերի պաշտպան Նեկո Ուիլյամսը հրել էր տանտերերի խաղացող Մարկ Կուկուրելային, վերջինս բախվել էր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկային։

Աղբյուրի համաձայն՝ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան թիմերին մեղադրել է իրենց խաղացողների պատշաճ պահվածքը չապահովելու մեջ։