«Դա մղձավանջ էր». Լեոնարդո Բոնուչին նշել է իր ամենաբարդ մրցակցին

Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին նշել է այն ֆուտբոլիստին, ում դեմ խաղալը եղել է ամենադժվարը։

«Ես կարողացա խաղալ բազմաթիվ հզոր հարձակվողների դեմ՝ Դրոգբայի, Ռոնալդուի, Մեսսիի, Տորեսի և դա նույնիսկ հաճելի էր, սակայն շատ բարդ էր խաղալ Զապատայի դեմ, երբ նա «Ատալանտայում» էր։ Դա իսկական մղձավանջ էր, այդ խաղերն ասես անքուն գիշերներ լինեին:», – իտալացի պաշտպանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Բոնուչին իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Յուվենտուսում»։ Բոնուչիի վերջին ակումբը թուրքական «Ֆեներբախչեն» էր։ Նա ավարտեց կարիեռան նախորդ մրցաշրջանի վերջում։