Լուչիանո Սպալետի. «Նա այն ֆուտբոլիստն է, որը մեզ պակասում էր»

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է «Միլանի» նախկին պաշտպան Պաոլո Մալդինիի որդու՝ «Մոնցայի» կիսապաշտպան Դանիել Մալդինիի հավաքական հրավիրվելը։

«Նա այն խաղացողն է, որը մեզ պակասում էր: Նա հիանալի խաղաոճ ունի, գիտի, ինչպես դուրս գալ պաշտպանների առջև, ինչը դժվարացնում է նրան կանգնեցնելը։ Նա գիտի, թե ինչպես խաղալ, երբ մեջքով է դեպի դարպասը, երբեմն նա կարող է անտեսանելի լինել խաղադաշտում, բայց ես տեսել եմ, որ նա խաղում է հետևողականորեն և կարծում եմ, որ նա զգալի առաջընթաց է գրանցել», – Սպալետիի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը:

Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Մոնցայի» կազմում անցկացրել է ութ հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։