Ֆլորիան Վիրցը կարող է տեղափոխվել գրանդ ակումբ

Լեվերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է տեղափոխվել «Բավարիա»:

Ինչպես հաղորդում է Sky Sport News-ը, «Բավարիան» ամեն ջանք կգործադրի «Բայերի» կիսապաշտպան Վիրցին կամ ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսին ձեռք բերելու համար:

Աղբյուրի համաձայն՝ Վիրցը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Բայերից» 2025 թվականի ամռանը, իսկ «Բավարիան» արդեն բանակցություններ է վարում 21-ամյա կիսապաշտպանի հետ։ Հաղորդվում է, որ Վիրցը և ցանկանում է ուժերը փորձարկել «Բավարիայում», և միայն դրանից հետո մեկնել արտերկիր։