«Մանչեսթեր Սիթին» Ռոդրիին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» հենակետային կիսապաշտպան և Իսպանիայի հավաքականի Եվրոպայի չեմպիոն Մարտին Սուբիմենդիով։

Ինչպես հայտնում է Relevo-ն, «քաղաքայինները» 25-ամյա ֆուտբոլիստին տեսնում են, որպես Ռոդրիին փոխարինող։

Աղբյուրի համաձայն՝ «Սիթիի» մարզական ղեկավարությունը ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ Սուբիմենդին դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ում Սուբիմենդին մասնակցել է Իսպանիայի հավաքականի չորս հանդիպման, այդ թվում՝ Անգլիայի հետ եզրափակիչը, որտեղ ընդմիջումից հետո փոխարինել է վնասվածք ստացած Ռոդրիին։