«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ջոնի Էվանսը խոսել է իր ստացած խաղաժամանակի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ջոնի Էվանսը խոսել է «Կարմիր սատանաների» կազմում իր խաղաժամանակի մասին:

«Ես շարունակում եմ պատիվ ունենալ այս ակումբում խաղալու: Ես հաճույք եմ ստանում յուրաքանչյուր հանդիպումից: Այո, միշտ կա ճնշում՝ կապված «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու հետ, բայց ես դեռ զգում եմ, որ խաղում եմ նույն ֆուտբոլը, ինչ նախկինում», – Էվանսի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

 

Հիշեցնենք, որ անցած ամառ «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը 36-ամյա Ջոնի Էվանսի հետ մինչև 2025 թվականը։ Էվանսը «Կարմիր սատանաների» սան է և ակումբի համակարգում էր մինչև 2015 թվականը։

Անցած մրցաշրջանում պաշտպանը վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ» և բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման։ Ընթացիկ մրցաշրջանում հյուսիսիռլանդացին վեց խաղ է անցկացրել։