Դայոտ Ուպամեկանոն խաղադաշտ դուրս չի գա միջազգային խաղերի ժամանակ

«Բավարիայի» պաշտպան Դայոտ Ուպամեկանոն վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում։

25-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է մկանային վնասվածք։

«Բավարիայի» Ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի գա միջազգային խաղերի ժամանակ` բաց թողնելով Ֆրանսիայի հավաքականի հանդիպումները Իսրայելի և Բելգիայի դեմ։

Նշենք, որ այս մրցաշրջանում Ուպամեկանոն անցկացրել է 9 հանդիպում, որոնցում խփել է 1 գոլ և ստացել 4 դեղին քարտ։