Հայտնի է դարձել Հարի Քեյնի վնասվածքի մանրամասները

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, ով վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում (3։3), լուրջ վնասվածքից խուսափել է։

Անգլիայի հավաքականի բժիշկների հետազոտությունը ցույց է տվել, որ Քեյնը լուրջ վնասվածք չունի։ Հարձակվողը կմնա Անգլիայի հավաքականի կազմում Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին։

Հոկտեմբերի 10-ին անգլիացիները տանը կմրցեն Հունաստանի, իսկ հոկտեմբերի 13-ին՝ արտագնա՝ Ֆինլանդիայի հետ։