Հայտնի է, թե ինչու Ժյուլ Կունդեն չի ընդգրկվել «Բարսելոնայի» մեկնարկային կազմում Լա Լիգայի «Ալավեսի» դեմ խաղում:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ֆրանսիացի պաշտպանը պետք է խաղադաշտ մտներ առաջին րոպեից, սակայն ուշացումով է ժամանել մարզչի ու թիմի նախախաղային զրույցին։ Այս պատճառով կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է պատժել խաղացողին ու նրան ուղարկել պահեստայինների նստարան։
Մեկնարկային րոպեներից խաղադաշտ է դուրս եկել Հեկտոր Ֆորտը, իսկ Կունդեն փոխարինել է նրան միայն 67-րդ րոպեին