«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է ընթացիկ մրցաշրջանի գրաֆիկի մասին:
Վերջին երեք շաբաթվա ընթացքում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը բոլոր մրցաշարերում 7 հանդիպում է անցկացրել։ Միջազգային ընդմիջումից առաջ «կապտանռնագույնները» Լեհ հարձակվողի հեթ-տրիկի շնորհիվ արտագնա խաղում պարտության մատնեցին «Ալավեսին»:
«Մենք խաղում ենք երեք օրը մեկ: Սա աննախադեպ է, իմ կարիերայի ընթացքում երբեք ստիպված չեմ եղել խաղալ այսպիսի պայմաններում, ես անցկացրի հինգ հանդիպում անընդմեջ` ընդամենը երկու ամբողջական օր հանգստանալով», – DAZN-ին տված հարցազրույցում ասել է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։