Պոլ Պոգբան ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից»։ Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կողմերը կսկսեն բանակցությունները գործող պայմանագիրը խզելու շուրջ։
Ֆրանսիացին ցանկանում է դառնալ ազատ գործակալ։ Նա կարծում է, որ այս տարբերակը լավագույնն է իր կարիերայի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը Պոգբայի չորս տարվա որակազրկումը կրճատել է 18 ամսով։
Հիշեցնենք, որ Պոլն իրավունք ունի մարզումներին վերադառնալ 2025 թվականի հունվարին, իսկ խաղադաշտ կվերադառնա մարտից։
«Յուվենտուսի» կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։