Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն բաց կթողնի Բրազիլիայի հավաքականի առաջիկա հանդիպումները։
Ինչպես հայտնում է The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանան, Միլիտաոն ազգային հավաքականի ճամբարում բուժզննում է անցել, որի արդյունքում ախտորոշվել է ձախ ազդրի փոքր մկանային վնասվածք։
Այսպիսով, Միլիտաոն բաց կթողնի ԱԱ-2026-ի հոկտեմբերին կայանալիք ընտրական հանդիպումները։ Բրազիլիան կմրցի Չիլիի և Պերուի ընտրանիների դեմ։