«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Ֆուլհեմի» հետ հանդիպումից հետո խոսել է իր թիմի դարպասապահ Էդերսոն Մորաեսի մասին։
«Ես բազմիցս ասել եմ, որ չեմ պատկերացնում այն հաջողությունը, որին մենք կարող ենք հասնել առանց Էդերսոնի: Մենք Էդերսոնի շնորհիվ կարողացանք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Այդպիսի պահերին նման դարպասապահները պետք է խաղան, եթե ցանկանում ենք հաղթել», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BeanymanSports-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Յոթ խաղում թիմը վաստակել է 17 միավոր։