Պեպ Գվարդիոլան խաղի ժամանակ խորհուրդ է տվել մրցակցի ֆուտբոլիստին

Հանգստյան օրերին Անգլիայի Պրեմիեր Լիգայում կայացավ «Մանչեսթեր Սիթի» – «Ֆուլհեմ» հանդիպումը:

Պեպ Գվարդիոլայի թիմը սեփական հարկի տակ դժվարին հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Սոցցանցերում հայտնվել է խաղից հետո տրիբունաներից արված տեսանյութ, ըստ որի` Գվարդիոլան, դուրս գալով խաղադաշտ, ինչ-որ բան է պատմում «Ֆուլհեմի» խաղացողին. Դա Ադամա Տրաորեն էր, ում, ի դեպ, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարը գովել է հարցազրույցներից մեկում։

Դատելով ժեստերից՝ Գվարդիոլան մի քանի խորհուրդ է տվել Տրաորեին, սակայն դժվար է ենթադրել, թե իսպանացին ֆուտբոլիստին հրավիրել է «Մանչեսթեր Սիթի»:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 7 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» երկրորդն է։