Պաոլո Մալդինիի որդին՝ Դանիել Մալդինին առաջին անգամ հրավիրվել է Իտալիայի հավաքական

«Մոնցայի» կիսապաշտպան Դանիել Մալդինին առաջին անգամ հրավիրվել է Իտալիայի հավաքական՝ 22 տարի անց այն բանից հետո, երբ նրա հայրը՝ «Միլանի» լեգենդ Պաոլո Մալդինին իր վերջին խաղն էր անցկացրել ազգային հավաքականում։

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին բացատրել է, թե ինչու է անվանի ֆուտբոլիստի որդուն հրավիրել Ազգերի լիգայի հոկտեմբերյան հանդիպումներին։

«Սա այն ֆուտբոլիստն է, որը մեզ պակասում էր։ Նա հիանալի խաղաոճ ունի, գիտի, թե ինչպես առաջ անցնել պաշտպաններից և դժվարացնում է նրան բռնելը։ Նա գիտի, թե ինչպես պետք է խաղալ մեջքով դեպի դարպասը, երբեմն կարող է անտեսանելի լինել խաղադաշտում, բայց ես տեսել եմ, թե ինչպես է նա հետևողական խաղում և կարծում եմ, որ նա զգալի առաջընթաց է գրանցել։

Տեսնենք, թե այստեղ լինելն ինչպես է ազդում նրա վրա։ Համոզված եմ, որ հավաքականում լինելը կարող է նրան առաջ մղել։ Նրան կխրախուսեն ավելի հետևողական լինել, քանի որ երբեմն նա դուրս է մնում խաղերից: Ինձ դուր է գալիս խոսել նրա հետ, քանի որ նրա հնարավորություններն անսահման են»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում TMW-ն։