«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստացել

«Բավարիայի» պաշտպան Դայոտ Ուպամեկանոն վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում (3։3)։

25-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է մկանի վնասվածք։ Ֆուտբոլիստը բաց կթողնի Ֆրանսիայի հավաքականի հանդիպումները Իսրայելի և Բելգիայի դեմ։

Ընթացիկ մրցաշրջանում Ուպամեկանոն անցկացրել է 9 հանդիպում, խփել 1 գոլ։