Պաշտոնական․ Անդրես Ինյեստան ավարտեց ֆուտբոլային կարիերան

«Բարսելոնայի» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։

39-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» համակարգում է եղել 1996-ից 2018 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 674 հանդիպման, որոնցում դարձել է 57 գոլի և 136 գոլային փոխանցման հեղինակ։

Ինյեստան հասցրել է խաղալ նաև ճապոնական «Վիսել Կոբեում», որտեղ իսպանացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 134 հանդիպման, որոնցում դարձել է 26 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։ Ինյեստայի վերջին ակումբը ԱՄԷ-ի «Էմիրեյթսն» էր։

Իսպանիայի հավաքականի կազմում Ինյեստան երկու անգամ հաղթել է Եվրոյում, իսկ մեկ անգամ Աշխարհի առաջնությունում։