MLS-ը գերազանցել է 2024 թվականի մրցաշրջանի հաճախելիության ռեկորդը

MLS-ը գերազանցել է 2024 թվականի մրցաշրջանի հաճախելիության ռեկորդը։

Ինչպես հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը, այս տարի խաղերին արդեն ներկա է եղել ավելի քան 11 միլիոն հանդիսական։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին և կազմել 10,9 միլիոն մարդ։

MLS-ի 2024 թվականի մրցաշրջանի ավարտին դեռ 16 հանդիպում է մնացել։

2024 թվականին MLS-ի խաղերի միջին հաճախելիությունը կազմել է ավելի քան 23 հազար մարդ։