Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը գնահատել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինի խաղը «Վիլյառեալ» դեմ մրցավեճում, որն ավարտվել է Կառլո Անչելոտիի սաների հաղթանակով:
«Լունինը ստիպված չէր շատ խառնվել խաղին, սակայն նա կարողանում է շատ վստահ խաղալ թե օդում, թե ոտքերով:
Երկրորդ խաղակեսում խնդիրներ եղան գնդակը հեռացնելու հետ կապված, բայց դա ազդեցություն չունեցավ խաղի վրա։
Լունինը կրկին ապացուցեց, որ կարող է փոխարինել Կուրտուային», – հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան շարունակում է ապաքինվել վնասվածքից։