«Լիվերպուլը» բանակցություններ է վարել պաշտպան Իբրահիմա Կոնատեի հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիների ղեկավարությունը 25-ամյա ֆրանսիացուն համարում է կազմի առանցքային խաղացողներից մեկը և ցանկանում է պահել թիմուն։
Կոնատեն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ 2024/25 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 9 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիացու պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջ։