Լամին Յամալը՝ Դանի Կարվախալին․ «Դուք կվերադառնաք ցլի պես առողջ»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը դիմել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալին, ով ծնկի լուրջ վնասվածք է ստացել։

«Շատ ուժ քեզ, Դանի։ Դուք կվերադառնաք ցլի պես առողջ, ոնց որ կաք»,- գրել է Յամալը սոցցանցում։

Մադրիդի «Ռեալի» 32-ամյա պաշտպանը վնասվածք է ստացել Լա Լիգայի 9-րդ տուրի «Վիլյառեալի» հետ հանդիպման վերջնամասում (2։0)։

Բուժզննման արդյունքում Կարվախալի մոտ ախտորոշվել է առաջի խաչաձև կապանի պատռվածք, արտաքին կողային կապանի պատռվածք և աջ ոտքի ազդրի պատռվածք։ Ֆուտբոլիստը մոտ օրերս պետք է վիրահատության ենթարկվի։