Հայտնի են Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետը կրճատելու հիմքերը

Սպորտային արբիտրաժային դատարանը հրապարակել է հակադոպինգային կանոնները խախտելու համար «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետը կրճատելու իր որոշման պատճառները։
31-ամյա Պոգբայի թեստը դրական է եղել 2023։ Ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել են «ոչ էնդոգեն տեստոստերոնի մետաբոլիտներ»։  2024 թվականի փետրվարին Ֆրանսիացին որակազրկվել էր չորս տարով։

Սակայն մասնակի բավարարվել է Պոգբայի բողոքը, և որակազրկման ժամկետը կրճատվել է մինչև 18 ամիս, իսկ 5 հազար եվրո տուգանքը չեղարկվել է։

Խորհուրդն իր որոշումը հիմնավորել է ապացույցներով և իրավական փաստարկներով, ըստ որոնց Պոգբայի կողմից դոպինգային համարվող նյութի օգտագործումը դիտավորյալ չի եղել, ֆրանսիացին դա ստացել է Ֆլորիդայում բժշկի կողմից իրեն նշանակված հավելումների սխալ ընդունման հետևանքով: Ֆուտբոլիստի փաստարկները պաշտպանել են մի քանի փորձագետներ։

«Սպորտային արբիտրաժային դատարանի որոշումը վերջնական է, սակայն որոշումը 30 օրվա ընթնացքում կարող է բողոքարկվել Շվեյցարիայի Դաշնային դատարանում», – ասված է որոշման տեքստում, Սպորտային արբիտրաժային դատարանի պաշտոնական կայքում։