Հայտնի է դարձել, թե որքան ժամանակ կպահանջվի Դանի Կարվախալին ապաքինվելու համար

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալի վնասվածքից ապաքինումը կարող է տևել մեկ տարի, հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի, ՖԻՖԱ-ի գերազանցության կենտրոնի՝ Ripoll y De Prado Clinic-ի տնօրեն, բժիշկ Պեդրո Լուիս Ռիփոլը կարծում է, որ Կարվախալի վնասվածքը շատ բարդ է ազդրի վնասվածքի պատճառով։ Բժշկի խոսքով՝ ֆուտբոլիստի ապաքինումը կտևի առնվազն մեկ տարի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ «Ռեալը» ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչեւ 2026 թվականը։